Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Ժողբաստիոնի ողջ պերճանքն ու թշվառությունը

Ժողբաստիոնի ողջ պերճանքն ու թշվառությունը
04.07.2025 | 10:01

Փաշինյանն ինքն իրեն հռչակել է դատավոր, մարդկանց համար «վճիռ է կարդացել» ու ողջ քաղաքական/քարոզչական թիմը հեքիաթներ է կառուցում մեր երկրում «կանխված» ցունամիի վերաբերյալ:

Այս ճանապարհին ոչնչի առաջ չեն կանգնել, նույնիսկ կալանավորել են «Սրբազան շարժման» նախաձեռնությունները մշտապես ակտիվ լուսաբանող Լիդիային:

Ի դեպ, այս թեմային քիչ անդրադարձ եղավ, բայց փաշինյանական իշխանությունը նոր արշավ է նախաձեռնել մեդիայի հետ առնչվող անձանց դեմ:

Իշխանության ընդդիմախոսներին կամ նրանց նախաձեռնությունները լուսաբանելը, ըստ ճաշակի կամ օրվա տրամադրության դարձրել են քրեորեն պատժելի արարք:

Սա էլ ժողբաստիոնի ողջ պերճանքն ու թշվառությունը:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4327

Մեկնաբանություններ